Արմինֆո. Հայաստանի կառավարությունը չափազանց ծախսատար է համարում հանրապետության մարզերում խորհրդարանի արտագնա նիստերի անցկացումը, ինչի կապակցությամբ մերժել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 2-ին կառավարության նիստում հայտարարել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մարզերի հավասարաչափ զարգացման նպատակով առաջարկել է տարեկան երկու անգամ Ազգային ժողովի նիստեր անցկացնել մարզերից մեկում: ՙՄենք կարծում ենք, որ դրանում խնդիր կա, քանի որ այս ամբողջ գործընթացի ապահովումը կապված է մեծ ծախսերի եւ բարդությունների հետ՚, - հայտարարել է Զեյնալյանը, նշելով, որ դա նաև չի ծառայի նշված նպատակին: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում օրենսդիրը կարող է ինքնուրույն, կանոնակարգի համաձայն, որոշում ընդունել արտագնա նիստ անցկացնելու մասին։
Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտագնա նիստեր անցկացնելու համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել խորհրդարանականների համար, այդ թվում՝ ծախսել պատգամավորի եւ նիստերի դահլիճի համար սենյակի կահավորման վրա: Բացի այդ, կառավարության ժամի ընթացքում կպահանջվի նաեւ գործադիր մարմնի անդամների ներկայությունը, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր: