Արմինֆո.Բեյրութում երրորդ օրն անընդմեջ Լիբանանի թուրքերի կողմից հակահայկական բողոքի ակցիաներ են իրականացվում:
Թուրքերը շարունակում են իրենց վրդովմունքը հայտնել այն առնչությամբ, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ ցուցադրաբար վառվել է թուրքական դրոշը ։
Բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են Բեյրութում ապրող հայերին ՝ պահանջելով դադարեցնել <հակաթուրքական քարոզչությունը> ։
Մինչդեռ, ինչպես Արմինֆո-ին պատմել են Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները, իրավիճակն այդպիսի շրջադարձ է ունեցել, քանի որ թուրքական դրոշն այրած երիտասարդներից մեկը Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի որդին է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆ-ն, Լիբանանում Թուրքիայի դեսպան Հաքան Չաքըլը օրեր առաջ երկրի իշխանություններից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ապրիլի 24-ին կազմակերպված <հակաթուրքական ակցիաների> մասնակիցներին: Ավելին, այդ կապակցությամբ Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարն ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրիին։
Բացի այդ, դեսպանն ընդգծել էր <սադրանքի կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ հրատապ իրավական միջոցների ձեռնարկման և հետագայում թուրքական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների կանխման անհրաժեշտությունը>: