Արմինֆո.Տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման բնագավառի ՙԳեոկոսմոս՚ հայկական ընկերությունը հնարավորություն կստանա օգտվել Երկրի հեռահար զոնդավորման ռուսական տիեզերական արբանյակների տվյալներից: Այդ մասին ասվում է ՙՌուսական տիեզերական համակարգեր՚ ընկերության հաղորդագրության մեջ։
Հայկական պատվիրակության Ռուսաստանի մայրաքաղաք այցի ընթացքում ՙԳեոկոսմոս՚ հայկական ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ՙՌուսական տիեզերական համակարգեր՚ հոլդինգի հետ, որը մտնում է ՙՌոսկոսմոսի՚ կազմի մեջ:
Երեւանը պատրաստվում է օգտագործել ռուսական ուղեծրային խմբավորման տվյալների հասանելիությունը պաշտպանության նախարարության համար լուսանկարներ մշակելու համար: Ձեռք են բերվել նաև համագործակցության պայմանավորվածություններ կադրերի պատրաստման և վերջնական երկրատեղեկատվական ծառայությունների մշակման և ներդրման ժամանակ փորձի և տեխնիկական տվյալների փոխանակման հարցում:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը արդիականացնում են Հայաստանում տեղակայված տվյալների ընդունման և մշակման կայանը։ Մոսկվան եւ Երեւանը մտածում են նաեւ համատեղ կառույցի ստեղծման մասին, որը կարող է զբաղվել Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների համար սարքերի, ինչպես նաեւ տիեզերական նկարահանման տվյալների մշակման ծրագրային ապահովման եւ ծառայությունների կառուցմամբ:
ՙԳեոկոսմոս՚ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում տիեզերական գործունեության առաջատար օպերատոր է և սերտորեն համագործակցում է պաշտպանական կառույցների հետ: Այն նաև այն ընկերություններից մեկն է, որոնք ստորագրել են ԵԱՏՄ արբանյակների արտադրության մասին պայմանագիրը ։