Արմինֆո. Ֆինլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն ։
<Ուրախությամբ հայտնում ենք, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ CEPA - ն կխորացնի հարաբերությունները ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ եւ օգուտ կբերի Հայաստանի եւ Եվրամիության քաղաքացիներին>, - ասված է Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԵՄ անդամ պետությունների գրեթե կեսն արդեն վավերացրել է CEPA-ն։ Այն բանից հետո, երբ համաձայնագիրը կվավերացվի ԵՄ բոլոր երկրների կողմից, հնարավոր կլինի դրա լիարժեք կիրառումը: