Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կասկածում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը տիրապետում է այն տեղեկատվությանը, որը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը, եթե վերջինս գտնվում է հանրապետության սահմաններից դուրս: Որոշակի խնդիրներ կարող են առաջանալ նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտասահմանում գտնվելու հետ կապված։ Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է Վանեցյանը։
Դրա հետ մեկտեղ, Վանեցյանի խոսքով, արդեն տևական ժամանակ է, ինչ Հարությունյանը չի զբաղեցնում նախարարի պաշտոնը և այդ ընթացքում ՀՀ զինված ուժերը հասցրել են շատ բան փոխել, որպեսզի բացառեն այդ
ուղղությամբ հնարավոր ռիսկերը:
Անդրադառնալով այն ռիսկերին, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման կոռուպցիոներներին ապագայում էլ կհաջողվի անարգել լքել երկրի սահմանները, ԱԱԾ ղեկավարը հայտարարել է, որ միայն մեղադրանք առաջադրելուց հետո կարելի է սահմանափակել անձի ազատ տեղաշարժի իրավունքը՝ հիշեցնելով, որ միջազգային իրավունքն ու Հայաստանի Սահմանադրությունը ապահովում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը ։