Արմինֆո.Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է թերահավատներին, որոնք կասկածում են Հայաստանում 50 հազար նոր աշխատատեղերի բացման մասին տեղեկատվության ճշմարտացիությանը:
Նա, մասնավորապես, Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ, կոնկրետ տվյալներ է ներկայացրել այն մասին, թե հատկապես որ ոլորտներում և քանի աշխատատեղ է բացվել վերջին մեկ տարվա ընթացքում։
Այսպես, վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում առավել մեծ թվով աշխատատեղեր են բացվել մանրամեծածախ առևտրի ոլորտում՝ 16.427 տեղ, որին հետևում են վերամշակող արդյունաբերությունը՝ 9551, հյուրանոցային բիզնեսը եւ հասարակական սննդի ոլորտը՝ 8354, սպասարկման ոլորտը՝ 2574, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կապը՝ 2260, վարչական գործունեությունը՝ 1834, ֆինանսական հատվածը եւ ապահովագրությունը՝ 1348, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունը՝ 1063, գյուղատնտեսության, ձկնաբուծության ոլորտներն ու անտառտնտեսությունը՝ 1056, առողջապահությունը եւ սոցիալական ապահովությունը՝ 1033, կրթությունը՝ 892, հանքարդյունաբերությունը՝ 749, 718, պետական ապարատը եւ սոցիալական սպասարկումը՝ 345:
ՙԵվ այսպես՝ 322 տող՚, - նկատել է վարչապետը, ընդգծելով, որ այդ աշխատատեղերը դուրս են բերվել ստվերից, մի մասը բացվել են վերջին մեկ տարվա ընթացքում։ ՙՀուսով եմ, որ միտումը կշարունակվի, քանի որ ստվերում դեռ աշխատատեղեր կան։ Նորերը նույնպես կբացվեն, ինչի մասին կարելի է պնդել ՝ ելնելով կառավարության կողմից դիտարկվող ծրագրերից՚, - ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այդ տվյալները ստացվել են տարբեր ընկերությունների եւ գերատեսչությունների հարկային հայտարարագրերից ելնելով, եւ միայն 718-ը՝ ելնելով այլ փաստաթղթերից։
Վարչապետի խոսքով՝ 2019 թվականի հունվարի տվյալներով Հայաստանում, ընդհանուր առմամբ, 562043 աշխատատեղ է բացվել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ