Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանին։
ՙՀարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին՚, - ասվում է Թուրքիայի առաջնորդի ուղերձում, որը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Դրա հետ մեկտեղ, Էրդողանը իր նամակում Աթեշյանին հավաստիացրել է, որ Թուրքիայի հայ համայնքը ծանրակշիռ ներդրում ունի երկրի զարգացման գործում՝ ինչպես օսմանյան կառավարման շրջանում, այնպես էլ դրանից Թուրքական Հանրապետության հռչակումից հետ: ՙԹուրքիայի իշխանությունները հատուկ նշանակություն են տալիս երկրի հայ համայնքի անվտանգությանն ու բարեկեցությանը։ Թուրքիայի քաղաքացիներից էթնիկ հայերին օտարելու և մեկուսացնելու ցանկացած փորձ վճռականորեն կասեցվելու է՚,
- ասվում է Էրդողանի ուղերձում, հավելելով, որ իրենց ընդհանուր նպատակն է ամրապնդել հարաբերությունները եւ անել հնարավորը պատմական վերքերը ժողովուրդների միջեւ բուժելու համար, ՙորոնք ողջ պատմության ընթացքում կիսել են ուրախությունն ու վիշտը՚: