Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019 16:26
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ժողովրդի կողմից որոշակի հանձնարարականներ է ակնկալում

Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ժողովրդի կողմից որոշակի հանձնարարականներ է ակնկալում

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաջող լուծման կարևոր պայման է համարել հակամարտության լուծման հետևանքների համար պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր հայի պատրաստակամությունը:

Այս մասին նա հայտնել է ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

 

Վարչապետի խոսքով, այսօր, երբ Հայաստանի ղեկավարությունը գնում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների, ոչ ոք նրան կոնկրետ հանձնարարականներ չի տալիս, չի պարզաբանում, թե ինչպես է պատկերացնում հակամարտության լուծումը ։  Մինչդեռ, ինչպես կարծում է Փաշինյանը, ժամանակն է կողմնորոշվել, թե ինչ ակնկալիքներ ունենք բանակցային գործընթացից, ինչպիս ենք պատկերացնում հարցի լուծումը ։

 

Ինչպես ընդգծել է կառավարության ղեկավարը, գործընթացն ավելի հաջող կընթանա, երբ հայ ժողովուրդը հասկանա, թե ինչ է իրեն սպասում 50, 100 տարի հետո. կգնա արդյոք միջազգային ճանաչման ճանապարհով, թե՞ կշարունակի բանակցային գործընթացը:

 

Ըստ որում, Փաշինյանը նշել է, որ ինքը սեփական պատկերացումներն ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ: <Բայց ես չեմ ուզում Ղարաբաղի հարցը լուծել իմ պատկերացումների շրջանակներում, քանի որ շարունակում եմ հավատալ, որ լուծման իրավունքը պատկանում է ողջ հայ ժողովրդին>, - հայտարարել Է նա ՝ կոչ անելով բոլոր հայերին համախմբվել:

 

Հայաստանի կառավարության ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է հստակ ձեւակերպել բանակցային գործընթացից ակնկալիքները: <Մենք պետք է որոշենք, թե արդյոք յուրաքանչյուր հայ պատրաստ է պատասխանատվություն կրել ղարաբաղյան հարցի լուծման համար>, - հայտարարել է Փաշինյանը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Петро Пашиненко
Мягкий намек о референдуме. Ну-ну.
Левон
Я присоединяюсь к призыву, крику души, лидера Никола Пашиняна к своему народу. Люди, окажите ему поддержку. Я лично сделал это в ряде своих комментариев, опубликованных в уважаемом агенстве Арминфо.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի