Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 18:30
Տաթևիկ Շահունյան

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին». Նիկոլ Փաշինյան

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին». Նիկոլ Փաշինյան

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

 

Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:

 

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:

 

Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

 

Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:

 

Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.

1. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»: 

2. Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված փաստաթղթի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորության դեմ պայքարն առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:

3. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում: 

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:

 

Ինչ վերաբերում է ինստիտուտի և փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, ապա դա արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ:

 

Կարևոր ենք համարում արձանագրել, որ ինստիտուտների իմպլեմենտացման առնչությամբ մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է՝ երկրների կողմից որոշակի հոդվածների, այդ թվում՝ բռնագանձմանը վերաբերող դրույթների մասով վերապահումներ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումների բացակայությունը թույլ է տալիս եզրահանգել համապատասխան ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Նշված հարցերն արդեն, ինչպես ասացի, բավական երկար ժամանակ քննարկվում են, և մենք ահա կարծես հանգում ենք վերջնական հանգրվանի:

 

Ուզում եմ ևս մի քանի արձանագրում անել, թե ինչ միջազգային փաստաթղթերով է այս ինստիտուտը կարգավորվում.

1. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան 
2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

3. Միաժամանակ, փողերի լվացման, դրան նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխան առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պարտականություն է սահմանվում նաև ՖԱԹՖ-ի (Ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի) 4-րդ հանձնարարականով:

Վերը թվարկված կոնվենցիաները վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, արդեն ասացի, 2007 և 2008 թվականներին, իսկ ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման պարտավորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ:

 

Հարկ եմ համարում արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունն այս թեմայով որոշակի կոմունիկացիաներ և աշխատանքներ է իրականացրել միջազգային կառույցների հետ, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրման պահանջին են անդրադարձել տարբեր միջազգային կառույցներ՝ վերոնշյալ միջազգային փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման շրջանակներում: Մասնավորապես՝

• Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցը: 

• Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային Հայաստանի Հանրապետության համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հարգելի գործընկերներ, ըստ էության, այն, ինչ ասեցի, ասվածի մեջ որևէ նորություն չկա: Այս տվյալները մի քանի անգամ նաև հրապարակվել են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից: Ես հարկ համարեցի, որ մենք այս քննարկման սկզբում ամփոփենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի հետագա քաղաքական շահարկումներից հնարավոր լինի զերծ մնալ: Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:
2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:
3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ: 

Ուզում եմ ասել, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով մենք ունենք շատ կոնկրետ խնդիրներ, որոնց հետ առնչվում ենք: Իհարկե, որոշ դեպքերում արդեն իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել. Գիտեք, որ և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, արդեն իսկ որոշ գործերով որոշակի տեղեկատվություն են փոխանցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որպեսզի նախկինում ապօրինի սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը: Եվ սա, ըստ էության, այդ գործընթացի հետ առնչություն ունեցող երևույթ է: Բայց մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր: Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել:

 

Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

 

Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի: 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայկ  Մարությանն  ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում  Եվրոպական  Միության դեսպանինՀայկ  Մարությանն  ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում  Եվրոպական  Միության դեսպանին
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի տեղափոխման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է թմրանյութի տեղափոխման հերթական փորձը
Արթուր Մելիքյան. Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինըԱրթուր Մելիքյան. Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակովՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել ՀայաստանՕտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան
Փոխխոսնակ. ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրն ապշեցնող էրՓոխխոսնակ. ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրն ապշեցնող էր
Լենա Նազարյանը կոշտ պատասխանել է վարչապետի ընտանիքին քննադատողներինԼենա Նազարյանը կոշտ պատասխանել է վարչապետի ընտանիքին քննադատողներին
Բացահայտվել է է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքԲացահայտվել է է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար. Տպավորված եմ իրավական ոլորտի բարեփոխումներովՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար. Տպավորված եմ իրավական ոլորտի բարեփոխումներով
Անդրեա Վիկտորին. ԵՄ-ն ուշադիր հետեւում է Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունների զարգացմանըԱնդրեա Վիկտորին. ԵՄ-ն ուշադիր հետեւում է Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունների զարգացմանը
Երևանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դինԵրևանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին
Կանխատեսում. Եվս մի քանի տարի՝ եւ հանրահավաքները Ռուսաստանում են կարող են վերաճել ավելի մեծ ինչ-որ բանիԿանխատեսում. Եվս մի քանի տարի՝ եւ հանրահավաքները Ռուսաստանում են կարող են վերաճել ավելի մեծ ինչ-որ բանի
Երևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը "Իմ քայլը" խմբակցության անդամների հետ
ՀԱԿ. Խորհրդարանական համակարգը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի եւ քաղաքական կոռուպցիայի ծաղկմանՀԱԿ. Խորհրդարանական համակարգը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի եւ քաղաքական կոռուպցիայի ծաղկման
Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է չարաշահումների համարՄեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է չարաշահումների համար
Կոտայքի մարզում պայթյունի հետեւանքով տուն է փլուզվելԿոտայքի մարզում պայթյունի հետեւանքով տուն է փլուզվել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնելՀայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու առթիվՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու առթիվ
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվելՀակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ապօրինի որդեգրման սկանդալային գործից հետո Առողջապահության նախարարությունը խստացնում է ծննդօգնության ոլորտի կարգավորումըԱպօրինի որդեգրման սկանդալային գործից հետո Առողջապահության նախարարությունը խստացնում է ծննդօգնության ոլորտի կարգավորումը
ԱԳ նախարար. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմք ունենԱԳ նախարար. Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմք ունեն
Մարդու իրավունքների պաշտպանը «Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է ԴատախազությունՄարդու իրավունքների պաշտպանը «Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է Դատախազություն
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպքՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք
Փակվող ծննդօգնության ծառայությունների աշխատակիցներն աշխատանքի կտեղավորվեն. նախարարՓակվող ծննդօգնության ծառայությունների աշխատակիցներն աշխատանքի կտեղավորվեն. նախարար
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանին մտահոգում է Մերձավոր Արեւելքում կայունության խախտումըԶոհրաբ Մնացականյան. Հայաստանին մտահոգում է Մերձավոր Արեւելքում կայունության խախտումը
Զոհրաբ Մնացականյանը չի հայտնել, թե երբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումըԶոհրաբ Մնացականյանը չի հայտնել, թե երբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը
«Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս«Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս
Վարչապետ. Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»Վարչապետ. Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»
2019 թվականին Երկու անգամ աճել է ընտանիքում բռնության դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների թիվը2019 թվականին Երկու անգամ աճել է ընտանիքում բռնության դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների թիվը
Կանխատեսում. Կանխատեսում. "Թուրքական հոսքը" դեռ ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի վրա
Խաբեբաների ավազակախումբը վաստակել է ուրիշի անձնագրային տվյալներն օգտագործելովԽաբեբաների ավազակախումբը վաստակել է ուրիշի անձնագրային տվյալներն օգտագործելով
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքերԱդրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Հայաստանը կմիանա կույրերի համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին համաձայնագրինՀայաստանը կմիանա կույրերի համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին համաձայնագրին
Վարչապետ. Պետական նպաստների ներկայիս համակարգը չի նպաստում Հայաստանի քաղաքացիների տնտեսական ակտիվությանըՎարչապետ. Պետական նպաստների ներկայիս համակարգը չի նպաստում Հայաստանի քաղաքացիների տնտեսական ակտիվությանը
Քաղաքագետ. Ռուսաստանում իշխանության տրանսֆորմացման ակնհայտ գործընթաց է տեղի ունենումՔաղաքագետ. Ռուսաստանում իշխանության տրանսֆորմացման ակնհայտ գործընթաց է տեղի ունենում
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մեծամորում ինքնահրկիզման փորձը կանխվել էՄեծամորում ինքնահրկիզման փորձը կանխվել է
Դատարանը որոշեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբԴատարանը որոշեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ
ԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպքԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպք
Հրայր Թովմասյանը Ջիանի Բուքիքիոյին պատմել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների մասինՀրայր Թովմասյանը Ջիանի Բուքիքիոյին պատմել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
«Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը». կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգը«Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը». կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգը
<Սև հնագետները> շարունակում են քանդել պատմական հուշարձանները՝ գանձ որոնելու նպատակով<Սև հնագետները> շարունակում են քանդել պատմական հուշարձանները՝ գանձ որոնելու նպատակով
Գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանը և Սասուն ԽաչատրյանըԳաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը
Գագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ումԳագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ում
Տեղեկատվություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարցաքննվելու վերաբերյալՏեղեկատվություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարցաքննվելու վերաբերյալ
Մասիս Մայիլյան. 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանըՄասիս Մայիլյան. 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը
Մասիս Մայիլյան. Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումըՄասիս Մայիլյան. Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը
Արտահերթ ընտրությունները պետք են հենց Նիկոլ Փաշինյանին. քաղաքագետԱրտահերթ ընտրությունները պետք են հենց Նիկոլ Փաշինյանին. քաղաքագետ
Խորհրդարանական. ԱՄՆ-Իրան հակամարտությունում Հայաստանի համար կարեւոր է խուսափել ավելորդ շարժումներիցԽորհրդարանական. ԱՄՆ-Իրան հակամարտությունում Հայաստանի համար կարեւոր է խուսափել ավելորդ շարժումներից
Veon-ը բանակցություններ է վարում Հայաստանում իր բիզնեսի վաճառքի շուրջ. Veon-ը բանակցություններ է վարում Հայաստանում իր բիզնեսի վաճառքի շուրջ. "Կոմերսանտ"
ՔԿ-ում բացահայտվել է Տաշիր քաղաքում բանկի զինված կողոպուտի փորձին առնչվող գործըՔԿ-ում բացահայտվել է Տաշիր քաղաքում բանկի զինված կողոպուտի փորձին առնչվող գործը
ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են Իրանի քաղաքացու կողմից Հայաստան թմրանյութերի ապօրինի ներկրման փորձՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են Իրանի քաղաքացու կողմից Հայաստան թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ
Արթուր Վանեցյան. Երկրի անվտանգությանն սպառնացող վտանգների մասին իմ նախազգուշացումները վերաբերում էին նաեւ ՍԴ-ին առնչվող իրավիճակինԱրթուր Վանեցյան. Երկրի անվտանգությանն սպառնացող վտանգների մասին իմ նախազգուշացումները վերաբերում էին նաեւ ՍԴ-ին առնչվող իրավիճակին
Կանխվել է ափիոնով ներծծված մանկական ներքնակները Հայաստանով փոխադրելու փորձըԿանխվել է ափիոնով ներծծված մանկական ներքնակները Հայաստանով փոխադրելու փորձը
Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Քննչական կոմիտեՆիկոլ Փաշինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առնչությամբ ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային ՂարաբաղիԲաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առնչությամբ ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի
Մեկ քայլ առաջ` ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայումՄեկ քայլ առաջ` ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայում
Եղվարդում և Մարալիկում ծննդօգնության ծառայությունների փակման հարցը կարող է վերանայվելԵղվարդում և Մարալիկում ծննդօգնության ծառայությունների փակման հարցը կարող է վերանայվել


Փորձագետներ
Սուլեյմանիի ոչնչացման Թրամփի որոշումն ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի մի մասն է. ադրբեջանցի քաղաքագետՍուլեյմանիի ոչնչացման Թրամփի որոշումն ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի մի մասն է. ադրբեջանցի քաղաքագետ
Սերգեյ Մարկեդոնով. 2019-ին Փաշինյանը ցույց տվեց հարվածը պահելու ունակությունՍերգեյ Մարկեդոնով. 2019-ին Փաշինյանը ցույց տվեց հարվածը պահելու ունակություն
Սատանովսկի. Սուլեյմանին Թրամփի նախընտրական հավակնությունների զոհ դարձավՍատանովսկի. Սուլեյմանին Թրամփի նախընտրական հավակնությունների զոհ դարձավ
Լավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասներըԼավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասները
Դեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը զարգացման մեծ ներուժ ունենԴեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն
Սիրիա ներխուժումը Էրդողայի խուճապահար արձագանքն է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ խնդիրներինՍիրիա ներխուժումը Էրդողայի խուճապահար արձագանքն է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ խնդիրներին
Մասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալինՄասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալին
Վճիռներ «ոչ հեռավոր անցյալից»Վճիռներ «ոչ հեռավոր անցյալից»
Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէԹուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէ
Ֆյոդոր Լուկյանով. Ղարաբաղի շուրջ իրավիճակի փխրունությունն ամենևին պատերազմի մեծ շանսեր չի պարունակումՖյոդոր Լուկյանով. Ղարաբաղի շուրջ իրավիճակի փխրունությունն ամենևին պատերազմի մեծ շանսեր չի պարունակում
Թուրքիան, հակակշիռ ստեղծելով 102-րդ ռազմակայանի նկատմամբ, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հայտ կներկայացնիԹուրքիան, հակակշիռ ստեղծելով 102-րդ ռազմակայանի նկատմամբ, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հայտ կներկայացնի
Հրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրըՀրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրը
Հասմիկ Հովհաննիսյան. <Ոսկե ծիրանը> արկած էՀասմիկ Հովհաննիսյան. <Ոսկե ծիրանը> արկած է
Հայացք Բաքվից. Հայաստանին ամերիկյան օգնության ոչ մեծ ծավալները պայմանավորված են ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցությամբՀայացք Բաքվից. Հայաստանին ամերիկյան օգնության ոչ մեծ ծավալները պայմանավորված են ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցությամբ
Ակադեմիկոս. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է փախստականների խնդրովԱկադեմիկոս. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է փախստականների խնդրով
Փորձագետ. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչըՓորձագետ. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչը
Նախկին պատգամավոր.  Հայաստանը պետք է ճիշտ մանեւրի եվրասիական իրողությունների միջեւՆախկին պատգամավոր.  Հայաստանը պետք է ճիշտ մանեւրի եվրասիական իրողությունների միջեւ
ԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետ
Արցախի նախկին արտգործնախարար. Բանակցություններից դրական ակնկալիքների հիմքեր առայժմ չկանԱրցախի նախկին արտգործնախարար. Բանակցություններից դրական ակնկալիքների հիմքեր առայժմ չկան
Ալեքսեյ Մալաշենկո. <Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, կպայմանավորվենք, բոլորս յուրային ենք>Ալեքսեյ Մալաշենկո. <Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, կպայմանավորվենք, բոլորս յուրային ենք>
Ահաբեկչական ցանցերում մահմեդական հայերը լուրջ տագնապալի ահազանգ են Հայաստանի համարԱհաբեկչական ցանցերում մահմեդական հայերը լուրջ տագնապալի ահազանգ են Հայաստանի համար
Վերլուծաբան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ ՊետերբուրգումՎերլուծաբան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում
Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես "անվանական դաշնակից" կմեծացնի Հարավային Կովկասի երկրների նշանակությունը
Կանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական էԿանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական է
Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>
Կիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համարԿիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համար
Ուկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է ՈւկրաինայումՈւկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է Ուկրաինայում
Հայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակումՀայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակում
Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)
Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներՀայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ
Մեկնաբանվողներ
ՄՃԽ ներկայացուցիչ. Նոր բնակավայրերի շուրջ փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ է հեռանալ լեգալիստական մոտեցումից եւ հարցը տեղափոխել քաղաքական հարթությունՄՃԽ ներկայացուցիչ. Նոր բնակավայրերի շուրջ փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ է հեռանալ լեգալիստական մոտեցումից եւ հարցը տեղափոխել քաղաքական հարթություն
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, որը քրեական գործով վկային առաջարկել է հրաժարվել ցուցմունքներիցՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, որը քրեական գործով վկային առաջարկել է հրաժարվել ցուցմունքներից
Կանխատեսում. ԱՄՆ վարչակազմը կարող է գնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանԿանխատեսում. ԱՄՆ վարչակազմը կարող է գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման
Ռոբերտ Քոչարյան. Թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլՌոբերտ Քոչարյան. Թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ
Հայացք Երուսաղեմից. Հայաստանը զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհինՀայացք Երուսաղեմից. Հայաստանը զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհին
Գրիբոյեդովի արձանի պղծումը Երևանում. արժանի պատասխան Նժդեհի համար, թե՞ հնչեղ ապտակ հայ ժողովրդինԳրիբոյեդովի արձանի պղծումը Երևանում. արժանի պատասխան Նժդեհի համար, թե՞ հնչեղ ապտակ հայ ժողովրդին
Լավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասներըԼավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասները
Արմավիրում ապամոնտաժել են Նժդեհի հուշատախտակըԱրմավիրում ապամոնտաժել են Նժդեհի հուշատախտակը
Հաջողություն մաղթելով Փաշինյանի կառավարությանը ՝ մենք չենք պատրաստվում հրաժարվել նրա աշխատանքը քննադատելուց. ընդդիմադիր գործիչՀաջողություն մաղթելով Փաշինյանի կառավարությանը ՝ մենք չենք պատրաստվում հրաժարվել նրա աշխատանքը քննադատելուց. ընդդիմադիր գործիչ
Արման Բարսեղյան. Ամերիաբանկի ծառայությունների 80%-ն իրականացվում է թվային կապուղիներովԱրման Բարսեղյան. Ամերիաբանկի ծառայությունների 80%-ն իրականացվում է թվային կապուղիներով
Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահինԺամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին
ԱՄՆ սենատորը Կոնգրեսի վերին պալատում արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունըԱՄՆ սենատորը Կոնգրեսի վերին պալատում արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Սերգեյ Լավրովի խոսքերինՊաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Սերգեյ Լավրովի խոսքերին
Սերժ Սարգսյան. Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանըՍերժ Սարգսյան. Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է <Ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը երկրում մարդու իրավունքների վիճակի վրա> զեկույցինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է <Ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը երկրում մարդու իրավունքների վիճակի վրա> զեկույցին
Նիկոլ Փաշինյան. Ցավոք մեր ժամանակներում ընդհանուր միտումը ապահոգևորականացումն էՆիկոլ Փաշինյան. Ցավոք մեր ժամանակներում ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է
"Բասկերվիլներիի շները"՝ Երևանի կենդանաբանական այգում
Չավուշօղլուն եւ Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւըՉավուշօղլուն եւ Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալենՍերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն
Վազգեն Մանուկյանը քաղաքական պատվեր է անվանել ԱԺ-ում ահաբեկչության գործով իր անունը շրջանառելըՎազգեն Մանուկյանը քաղաքական պատվեր է անվանել ԱԺ-ում ահաբեկչության գործով իր անունը շրջանառելը
ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունելԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետՆիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ
Իսրայելցի քաղաքագետ. Թուրքիայի ակնհայտ ագրեսիվությունը Հայաստանին կայունացնող կարեւորություն է հաղորդումԻսրայելցի քաղաքագետ. Թուրքիայի ակնհայտ ագրեսիվությունը Հայաստանին կայունացնող կարեւորություն է հաղորդում
Մասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալինՄասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալին
Ռոբերտ Քոչարյան. Ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցիցՌոբերտ Քոչարյան. Ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկըԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը
Վերլուծաբան. Սենսացիաներին հետամուտ լինելիս անհրաժեշտ է հիշել ազգային անվտանգության մասինՎերլուծաբան. Սենսացիաներին հետամուտ լինելիս անհրաժեշտ է հիշել ազգային անվտանգության մասին
Փաշինյանն աշխարհի բոլոր հայերին հրավիրել է Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնելու ՀայաստանումՓաշինյանն աշխարհի բոլոր հայերին հրավիրել է Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնելու Հայաստանում
Գեորգի Ծերեթելին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել լուծել տարաձայնությունները եւ ընդհանուր լեզու գտնելԳեորգի Ծերեթելին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել լուծել տարաձայնությունները եւ ընդհանուր լեզու գտնել
Ստեփանակերտն Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը որակել է տրաֆարետայինՍտեփանակերտն Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը որակել է տրաֆարետային
Փնտրել ըստ օրերի