Արմինֆո. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 18-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով մեղադրվող Վահագն Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Վերջինս դատարանի դահլիճից ազատ է արձակվել մինչև տվյալ գործով դատավճռի կայացումը։
Ամբաստանյալն ազատ է արձակվել ԱԺ ՙԻմ քայլը՚ դաշինքի խմբակցության պատգամավոր Թագուհի Թոմվասյանի եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանի երաշխավորությամբ: Նշենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեքհոդվածներով՝ 34-104 (սպանության փորձ), 34-177 (գողության փորձ) եւ 235 (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով:
Այս միջնորդությանը դեմ է արտահայտվել դատախազ Վարդան Լազարյանը, նշելով, որ Մանուկյանի կալանավորման համար հիմք դարձած ռիսկերը չեն վերացել։ Փաստաբան Երվանդ Վարոսյանն, իր հերթին, դեմ է արտահայտվել միջնորդությանը, նշելով, որ դա ՙարհեստական գործընթաց է՚: Փաստաբանը նաև նշել է, որ պատգամավորների միջնորդությունը լիակատար նույնական է, հետևաբար դա արհեստական գործընթաց է, և միջնորդությունը պետք է մերժվի:
Լրագրողների հետ զրույցում Արմինֆո-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում դատարանի այս որոշումը ՙԳեոպրոմայնինգ Գոլդ՚ ՍՊԸ-ի փաստաբան Երվանդ Վարոսյանը, վերջինս ասել է, որ նման որոշումը դուրս է գալիս իր հասկացողության սահմաններից: ՙԴատարանն ապօրինի որոշում է կայացրել: Ես այդ որոշումը բողոքարկելու եմ վերադաս ատյանում։ Ինձ համար անակնկալ էր նաև Ազգային ժողովի պատգամավորների դիրքորոշումը։ Չէ որ, ըստ էության, նրանք նշել են, որ նրանցից մեկը դատարան է եկել հեռավոր ազգակցական կապերի հիման վրա, իսկ մյուսը՝ ինչ-որ նամակի հիման վրա ։ Շատ անսպասելի էր նաև այն, որ դատարանը ենթարկվեց իրենց կամարտահայտությանը, ես այդպես եմ ասում, որովհետև վերջերս դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՚, - ընդգծել է Վարոսյանը։
Նա նաեւ հայտարարել է, որ խափանման միջոցը փոխելու համար որեւէ հիմնավորում չի եղել ։ ՙՄանուկյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործություն (սպանության փորձ - խմբ.)։ Բացի այդ, Մանուկյանը ինքնաձիգից կրակ է բացել ՙԳեոպրոմայնինգ Գոլդ՚ ՍՊԸ-ի պահպանության աշխատակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ստացել է 3 հրազենային վնասվածք: Ավելին, պատգամավորների նման դիրքորոշումը կանաչ լույս է բոլոր նրանց համար, ովքեր նույնպես ցանկանում են թալանել հանքը։ Այսպիսով, պատգամավորները, կարծես, նշում են. ՙԴուք կարող եք թալանել որքան ուզում եք, մենք ձեր կողքին ենք՚: Ավելին, Այսպիսով պետությունը, ի դեմս պատգամավորների, արտահայտում է իր դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ՚, - ընդգծել է Վարոսյանը։ Փաստաբանը նաև ընդգծել է, որ ապացույցների մասով Մանուկյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է։ Քանի որ Մանուկյանն ինքն է ընդունել այն փաստը, որ հանքի տարածքում գտնվել է զենքով։
Ուշագրավ է նաև, որ պատգամավորներից մեկը ՝ Սողոմոն Սողոմոյանը, ուշացումով է եկել դատարան, ինչին ՙԳեոպրոմայնինգ Գոլդ՚ ՍՊԸ փաստաբանն ասել է. ՙորպես մարդ, ով չի կարող երաշխավորել, որ ինքը ժամանակին կգա դատարան, ինչպե՞ս կարող է երաշխավորվել մեկ այլ մարդու համար՚։
Իր հերթին պատգամավոր Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ ինքը մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, և իր համար դրանք առաջին տեղում են: ՙԵս չեմ ուզում խորանալ մեղադրանքի էության մեջ։ Ես ուղղակի երաշխավորում եմ, որ մինչև դատավճիռ կայացնելը Մանուկյանը չի խոչընդոտի քննությանը և չի փորձի խուսափել պատասխանատվությունից։ Մեղավոր է նա, թե ոչ, որոշում է դատարանը, և ես չեմ միջամտում դատարանի գործունեությանը ։ Ես վստահում եմ այդ ընտանիքին՚, - ընդգծել է Թովմասյանը։ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը, իր հերթին, հայտարարել է, որ այդ գործը շինծու է եղել: ՙԲնականաբար, ես նախապես ուսումնասիրել եմ գործի նյութերը և վստահ եմ, որ Մանուկյանը չի կրակել, ապացույցներ չկան։ Ավելին, ես վստահ եմ, որ գործը սարքել են՚, - ընդգծել է Սողոմոնյանը։ Անդրադառնալով Արմինֆո-ի թղթակցի այն հարցին, թե պատգամավորը ծանոթ է ամբաստանյալին, Սողոմոնյանը պատասխանել է, որ ծանոթ չէ: ՙԲայց ես գիտեմ նրա ընտանիքը, դա շատ լավ է, ավանդական ընտանիք է՚: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պատգամավորը չի վախենում, որ Մանուկյանը փորձելու է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել, որից հետո ինքը՝ Սողոմոնյանը, որպես նրահամար երաշխավորած անձ, ստիպված է լինելու կանգնել դատարանի առաջ, վերջինս հայտարարել է. ՙ Ես վստահ եմ, նա ոչ մի նման բան չի անի, բացի այդ, նայեք նա ինչ հրաշալի երեխաներ ունի: Միթե՞ ձեզ թվում է, թե նրանց հայրը կարող է փորձել խուսափել պատասխանատվությունից՚, - եզրափակել է պատգամավորը։
Նշենք, որ ըստ մեղադրանքի, 2016 թվականին Մանուկյանն Արմեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ Մանվել Մելիքյանի աջակցությամբ ներթափանցել էր ՙԳեոպրոմայնինգ Գոլդ՚ ընկերության կողմից շահագործվող Սոտքի հանքավայրի տարածք՝ ոսկեբեր հումքի էական քանակություն հափշտակելու նպատակով: Նշենք, որ Գրիգորյանն ու Մելիքյանը համաներվել էին 2018 թվականի նոյեմբերին։ Հանքի անվտանգության աշխատակիցները ոստիկանություն էին կանչել, ինչից հետո, բախվելով իրավապահներին, կողոպտիչները նետել էին հումքի պարկերը, իսկ Մանուկյանը ինքնաձիգից կրակ էր բացել ոստիկանության աշխատակիցների վրա եւ փորձել փախչել: Սակայն պահպանության ծառայության աշխատակիցներից մեկը նետվել էր Մանուկյանի հետեւից եւ կանգնեցրել նրան, ինչի հետեւանքով այդ անձը ստացել էր 3 հրազենային վնասվածք։
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նոյեմբերի 3-ին այս օրինագիծը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ։