Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավորները Գարեգին Բաղրամյանին ընտրել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
Գաղտնի քվեարկության արդյունքում Գարեգին Բաղրամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 20-ը։ Քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավորներից 106-ը:
Գարեգին Բաղրամյանը ծնվել է 1977 թվականի հուլիսի 22-ին: 1984-1994 թթ. սովորել է Երևանի թիվ 114 դպրոցում՝ անգլերենի խորացված ուսուցմամբ, 1994-1998թթ. ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: 1999-2002թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում, 2002-2003թթ. ՝ ՀՀ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում, 2003-2004թթ. ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: 2004-2011թթ. ղեկավարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչությունը: 2016թ. սեպտեմբերի 1-ից դասավանդում է Պոլիտեխնիկական համալսարանում, 2018թ. հունիսի 11-ից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ: 2018թ. հոկտեմբերի 4-ից մինչև 2019 թ. հունվարի 21-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, իսկ 2019 թ. հունվարի 21-ից ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: