Արմինֆո.Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի մոսկովյան հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժերի չի հանգեցնի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Վալդայ> միջազգային բանավեճի ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունների համաձայն, ապրիլի 15-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
<Հակամարտության կողմերի դիրքորոշումների փոփոխությունը նախկինի պես քիչ հավանական է, եթե չասենք հնարավոր չէ ։ Համապատասխանաբար, կարգավորման շուրջ տեղաշարժեր պետք չէ ակնկալել։ Այս լույսի ներքո պետությունների ղեկավարների և արտգործնախարարների հանդիպումների հիմնական խնդիրը նախկինի պես ուժային եւ քաղաքական հավասարակշռության պահպանումն է, որի վրա խարսխված է փխրուն, բայց, այնուամենայնիվ, խաղաղությունը տարածաշրջանում>,-ընդգծել է վերլուծաբանը ։
Նրա գնահատականներով ՝ Սերգեյ Լավրովի մասնակցությունը ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպմանը միանգամայն բնական է՝ հատկապես հաշվի առնելով, ընդհանուր առմամբ, Մոսկվայի ավանդական կայուն եւ հավասարակշռված դիրքորոշումը ՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը։ Այս շահագրգռվածության ֆոնին Ռուսաստանը, Լուկյանովի գնահատմամբ, մշտապես ջանքեր է գործադրել հակամարտող կողմերին խաղաղության շուրջ երկխոսության հանգեցնելու ուղղությամբ: