Արմինֆո.Իտալիայի Պատգամավորների պալատն այս շաբաթ սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկումը։ Ինչպես գրում է իտալական Repubblica-ն, այդ փաստաթղթի ընդունման դեպքում Իտալիայի կառավարությունը պարտավոր կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ գնահատական տալ 1915 թվականի իրադարձություններին:
Սկսված քննարկումներն Անկարայում զայրույթն են առաջացրել, ինչի կապակցությամբ Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություն ստանալու։
Փաստաթուղթը պատրաստվել եւ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատ է ուղարկվել ՙՀինգ աստղ՚ շարժման կողմից: Փաստաթղթի շուրջ քվեարկությունն սպասվում է այսօր: