Արմինֆո.Արցախի հայկական մարզը արտաքին ուժերի ներկայության խնդիր դարձնելն իրական է այնքան, որքան Լոռու կամ Շիրակի մարզերի նկատմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը (Ստեփանակերտ) ։
<Այսպիսով, Արցախը <մանդատային> խնդրի վերածելու վտանգ այսօր գոյություն չունի։ Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ նման սպառնալիք չի կարող ի հայտ գալ և իրական դառնալ վաղը։ Ընդ որում, նման խնդրի առաջացման վտանգը շատ ավելի բարձր է հենց Երեւանում, այլ ոչ թե՝ Ստեփանակերտում>, - ընդգծել է նա ։
Արզումանյանի գնահատմամբ ՝ Արցախն, անշուշտ, Հայաստանի մի մասն է ։ Հետևաբար, այս թեմայով հանրային քննարկումներն բացարձակապես անիմաստ են ։ Այս իրականության ֆոնին ակտիվ քննարկման ենթակա միակ թեման, ըստ նրա, այն է, թե ինչպես և ազգային ռազմավարության ինչ իրավական մեխանիզմների միջոցով այդ իրականությունը ձևակերպել։
Անցած ամիսը նշանավորվեց հայ հասարակության մեջ՝ Հայաստանում և Արցախում, կտրուկ ակտիվացած բանավեճով՝ կապված Արցախի դե յուրե Հայաստանին միացման նպատակահարմարության հետ։ Հայաստանում հատկապես դժգոհություն առաջացրեց Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը հայկական երկու պետությունների վերամիավորման փաստացի անթույլատրելիության մասին: Նշենք, որ Բալասանյանը պատրաստվում է մասնակցել Արցախում 2020թ.կայանալիք նախագահական ընտրություններին:
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ մի քանի տասնյակ մարդիկ, որոնք սկսել են կորցնել սեփականությունն ու այլ ակտիվները, պատրաստ են ցանկացած քայլի, այդ թվում ՝ ազգային դավաճանության ։ Այս առումով Արցախի պատկանելության շուրջ բանավեճի մեջ մտնելը, նրա կարծիքով, նշանակում է ջուր լցնել այդ պոտենցիալ կոլաբորանտների ջրաղացին ։
Արզումանյանի կարծիքով, հայ հասարակությանն այդ՝ իր բնորոշմամբ անիմաստ, բանավեճի մեջ ներքաշելու միջոցով այդ մարդիկ փորձում են վերջինիս ներքաշել հայոց պետականության համար խիստ վտանգավոր արկածախնդրության մեջ ։ Դրանով իսկ ստեղծվում են պատմական հարցը որպես քաղաքական խնդիր արդիականացնելու նախադրյալներ, արտաքին ուժերի ՝ արդեն լուծված խնդրին միջամտելու նախադրյալներ ։
<Հուսով եմ, որ այս ամբողջ իրավիճակը կավարտվի մինչև 2020թ.- ին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները, եթե ոչ շուտ ։ Ցավոք, հայ ժողովուրդը սիրում է ֆանտաստիկ սցենարներ քննարկել ՝ կորցնելով իրական հնարավորությունները ։ Մինչդեռ այսօր պետք է աշխատել առկա և պարբերաբար առաջացող իրական մարտահրավերներին ու սպառնալիքներին սեփական արձագանքը ձևավորելու ուղղությամբ>, - ամփոփել է Արզումանյանը: