Երկուշաբթի, 8 Ապրիլի 2019 18:56
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը և Չինաստանը քննարկում են գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ

Հայաստանը և Չինաստանը քննարկում են գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ

Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

 

ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված  արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեր երկրում մեծ հետաքրքրություն կա չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման նկատմամբ, որի դրսևորումներից է «Հայ-չինական բարեկամության դպրոցիե բացման ժամանակ արձանագրված դիմորդների աննախադեպ ակտիվությունը: Նախարարի խոսքով` վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է նաև հայ երիտասարդների հետաքրքրությունը Չինաստանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության ստանալու նկատմամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ գիտության ոլորտում ևս առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն ուղղված ծրագրերի հետ կապված: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայիսին հրավիրված է մասնակցելու Պեկինում կայանալիք «Արհեստական բանականությանե միջազգային համաժողովին, որն իր հերթին կնպաստի այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Դեսպան Թիան Էրլուն շեշտել է հայ-չինական կրթական համագործակցության արդյունավետության մասին և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլեր՝ ձեռնարկել առկա ծրագրերն իրագործելու և ընդլայնելու  ուղղությամբ: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող  Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի լեզվի ուսուցման կենտրոնի ընդլայման հնարավորությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չինական փոխգործակցության աշխատանքային մի շարք այլ հարցերի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի