Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջ քաշած «նոր պատերազմ՝ հանուն նոր տարածքների՚ բանաձևը նշանակում է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին խաղաղության պարտադրի ոչ միայն դիվանագիտությամբ, այլև բանակի ուժով։ Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ, երբ Բաքուն փորձում էր հակամարտությունը լուծել պատերազմի ճանապարհով, նա զրկվեց բազմաթիվ տարածքների նկատմամբ վերահսկողությունից։ Պաշտպանությունը ենթադրում է նաեւ պատասխան հարձակողական միջոցներ՚, - նշել է պատգամավորը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր հերթին, մեկնաբանելով Տոնոյանի այս հայտարարությունը, նշել է, որ հայկական կողմը հանդես է գալիս արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: «Մենք եերբեք պատերազմ չենք ուզել։ Բայց այսօրվա դրությամբ մեր առջև արժանի ձևով խաղաղության ձեռք բերման խնդիր է դրված։ Կարող եմ վստահաբար ասել, որ մենք լուծել ենք խաղաղության խնդիրը` մեր բանակի ստեղծման պահից ի վեր՚, - եզրափակել է Քոչարյանը։
Նշենք, որ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել էր, թե` որպես պաշտպանության նախարար ինքը վերաձեւակերպել է «տարածքներ խաղաղության դիմաց՚ և առաջադրել է «նոր պատերազմ՝ հանուն նոր տարածքների՚ բանաձեւը:
Հավելենք, որ Տոնոյանի այս հայտարարությունն արժանացել է Բաքվի կոշտհակազդեցությանը։