Արմինֆո.Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը: Նրա օգտին քվեարկել Է խորհրդի 3 անդամ, «Ա1+՚ հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսիսյանի օգտօն` 1 անդամ, եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանի օգտին՝ 1 անդամ: Ընդհանուր առմամբ այդ պաշտոնի համար մրցույթին մասնակցել է 23 թեկնածու։
Շիրինյանը ծնվել է 1957 թվականին, ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետը' ռեժիսուրա մասնագիտությամբ: 1982-1996թթ.աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր: 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնում: Շիրինյանը դասավանդել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 1999 թվականին հիմնադրել է «Վերսուս՚ ստուդիան։ 2004 թվականից աշխատել է «Շողակաթ՚ հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն:
Ավելի վաղ Հանրային հեռուստատեսության խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր «Շարմ՚ ընկերության հիմնադիր Ռուբեն Ջաղինյանը: