Արմինֆո.Հայաստանը կաջակցի Իրանին ջրհեղեղի հետեւանքները հաղթահարելու հարցում։ Այդ մասին մարտի 29-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով, նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել օգնություն ցուցաբերելու մասին:
«Մենք օգնությունն ուղարկում ենք մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի միջոցով։ Կուղարկենք նաև տեխնիկական միջոցներ, ավտոմեքենաներ, փրկարարական խմբեր՚, - ասել է նախարարը, հավելելով, որ դրա համար կառավարության որոշում պետք չի լինի, բավական կլինի վարչապետի որոշումը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, իր հերթին, առաջարկել է օպերատիվության նպատակով հարցը լուծել մեկ օրվա ընթացքում:
Հավելենք, որ նախորդ շաբաթ առատ տեղումների հետևանքով Իրանի մի շարք շրջաններում սկսվաշ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 44-ի: Տարերային աղտի հետևանքով վնասվել են շենքեր, ենթակառուցվածքներ, խաթաչվել է տրամսպորտային հաղորդակցությունը: Տարերային աղետն անդրադարձել է Իրանի տասնյակ հազարավոր բնակիչների վրա։