Արմինֆո.Որքան ես գիտեմ, Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը պլանավորվել էր մինչև Մինսկի միջնորդների հայտարարությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը
Նրա խոսքով, այդպիսի աշխատանքների անցկացումը երկար ժամանակ է պահանջում: <Մյուս կողմից, չեմ կարծում, որ այսօր այնպիսի աննախադեպ իրավիճակ է ստեղծված, որ մեկ օրվա մեջ Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտություն է ստեղծվել:
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե պատերազմի նախաշեմին ենք՝ այսպես ասեմ, դեռ ոչ, չեմ ուզում գնահատական տալ՝ մոտ ե՞նք, թե՞ հեռու, իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:Չեմ բացառում, որ Արցախի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը նման իրավիճակի կբերի, բայց այսօրվա դրությամբ առկա վիճակն այդ հուն չտեղափոխելու ջանքերը դեռևս սպառված չեն, հուսով եմ՝ միջնորդներն այս ուղղությամբ իրենց աշխատանքները կակտիվացնեն>,- ասել է Աբրահամյանը:
Նշենք, որ Մինսկի միջնորդների վերջին հայտարարության մեջ ասվում էր բանակցությունների ներկա ձևաչափի փոփոխման աննպատակահարմարության մասին, հղում էր արվում 2009-2012թթ. բանակցությունների սեղանին գտնվող տարրերին, որոնք նախատեսում են Ադրբեջանին հանձնել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այդ շրջաններ վերադարձնել փախստականներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հետաձգված հանրաքվե: