


Արմինֆո.Հոկտեմբերի 27-ը հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
<Այդ իրադարձությունները պետք է արժանի պատմական գնահատական ստանան>,- ավելացրել է ՀՀ նախագահը:
Լրագրողի դիտարկմանը՝ <իսկ իրավակա՞ն գնահատականը>, Արմեն Սարգսյանն ասել է՝ <Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը>։
ՀՀ նախագահը շնորհավորել է բոլորին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ նա մեր հազարամյակների պատմության հսկաներից մեկն է:



