Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը` ուժի մեջ թողնելով Գևորգյանին կալանավորելու մասին ՀՔԾ միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով: Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1՚-ի գործին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։