Արմինֆո.ՀՀ խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ՝ իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցության ակտիվ գործիչներ, որոշել են կոնսոլիդացնել վաղուց երկրում գործող և կուսակցության շահերը սպասարկող մեդիա ակտիվները:
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիաե ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմե ՍՊԸ-ն, «Արմնյուզե ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄե ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.amե, «Արմնյուզե, «Լավ Ռադիոե ապրանքանիշերի ներքո:
Tert.am-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. <Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմել այն պարզունակ շոուին, որը թաքնված էր «քաղաքական գործընթացներե կոչվող քողի տակ:
Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալ ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անել` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու: Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիաե ընկերությունը>: