Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ և քննությունից թաքնվում է Ռուսաստանում, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այդ մասին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հարցմանը պատասխանել են Ռուսաստանի իրավասու կառույցներից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՀՔԾ-ում, Ծառայությունը լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։
Նշենք, որ Հարությունյանի քաղաքացիությունը պարզելու գործընթացը շարունակվում է մի քանի ամիս: ՀՔԾ-ն երկար ժամանակ չէր կարողանում պաշտոնապես պարզել, թե արդյոք Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: