Արմինֆո.Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից Հայաստան ժամանած հայերը բողոքի ակցիա են անցկացնում Սփյուռքի նախարարության շենքի մոտ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
Հավաքվածներն իրենց բողոքն են այտնում՝ նախարարության լուծարման հետ կապված: Նրանք նամակ են պատրաստել և մտադիր են հանձնել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Այսօր համանման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռամկավար ազատական կուսակցությունը, որն անընդունելի է համարում նախքան գալիքը հստակացնելը ունեցածից հրաժարելու գործելաոճը:
Նշենք, որ կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում 17 նախարարության փոխարեն կմնա 12-ը: