Արմինֆո.ԴԳՀ կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Բունդեսթագի պաշտոնական կայքում զետեղված Մերկելի շնորհավորական ուղեւրձում ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում՚: