Արմինֆո. ԱՊՀ դիտորդների առաքելությունը շարունակում է հետեւել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին:
Դեկտեմբերի 6-ին Երեւանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, Համագործակցության գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին հանդիպել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Կողմերը քննարկել նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: Մասնավորապես, Վիկտոր Գումինսկին Տիգրան Մուկուչյանին տեղեկացրել է առաքելության կազմի եւ աշխատանքի մասին: Նա հաղորդել է, որ ԱՊՀ կարճաժամկետ դիտորդները ժամանում են Հայաստան: Նրանց հետ կանցկացվի հրահանգավորում աշխատանքի կարգի եւ ընտրական օրենսդրության առանձնահատկությունների մաիսն, ինչից հետո նրանք կմեկնեն Հայաստանի մարզեր: Նախատեսվում է ընտրական գործընթացի դիտարկում բոլոր ընտրատարածքներում:
ՀՀ ԿԸՀ ղեկավարն, իր հերթին, պատմել է նախընտրական քարոզարշավի առանձնահատկությունների մասին` հաշվի առնելով դրա անցկացման սեղմ ժամկետները: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է լրատվամիջոցների ներկաայցուցիչների հետ:
Ընտրությունների ընթացքը քննարկվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ: Վիկտոր Գումինսկին տեղեկացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության մասին եւ շնորհակալություն հայտնել դիտարկման համար բարենպաստ պայմանների, ինչպես նաեւ օրենսդրության շրջանակներում Առաքելության աշխատանքին օժանդակության համար: Արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ իր եզրակացություններն ու գնահատականները առաքելությունը կներկայացնի ամփոփիչ փաստաթղթում: