Արմինֆո.Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը հանգիստ և խաղաղ է ընթանում, սակայն արձանագրվել են ատելության խոսքի դրսևորումներ։ Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO- European Network of Elections Monitoring) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ այս ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդյունավետ և թափանցիկ է աշխատում: Չնայած այդ հանգամանքին, ԿԸՀ-ը ENEMO-ին չի ներկայացրել ընտրություններում միջազգային կազմակերպությունների և դրանց դիտորդների թիվը: Նրա ասելով, նախընտրական քարոզարշավը խաղաղ է ընթանում, թեև, այնուամենայնիվ, եղել են ոչ մեծ խախտումներ:
«Արձանագրվել են ատելության դրսևորման որոշ դեպքեր։ Սակայն նախորդ ընտրությունների համեմատ մենք նկատել ենք վարչական ռեսուրսի օգտագործման զգալի նվազում՚, - հավաստիացրել է դիտորդը: Նա նաև ընդգծել է, որ, օրինակ, վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ արել է հայտարարություններ, որոնք կարելի էր ընկալել որպես սպառնալիք:
Այդուհանդերձ, նրա ասելով, ատելության այդ բոլոր դրևորումներն անհամեմատ աննշան են` քան ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող շատ երկրներում: Վույովիչի ասելով, դիտորդները «հաճելիորեն զարմացած են՚ քարոզարշավի, ընդհանուր առմամբ, հանգիստ ընթացքի առնչությամբ:
Առաքելությունից ընտրություններին մասնակցում է, ընդհանուր առմամբ, շուրջ 70 դիտորդ, որոնք կհետևեն ընտրատեղամասերի 1/5-ին: Առաքելությունը Հայաստանում գործունեությունն սկսել է նոյեմբերի 12-ին (Կապան, Երևան, Գյումրի և Իջևան) և կմնա ընտրություններից հետո ևս 6 շաբաթ: Ընտրություններից հետո մեկ ամիս անց նրանք կներկայացնեն դիտարկման վերջնական արդյունքները: