Արմինֆո. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում կազմակերպության անդամ բոլոր երկրների միջև: Այդ մասին նոյեմբերի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այն հարցին, թե արդյոք ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ են ընթանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ, Զախարովան, մասնավորապես, ասել է. <Այդ առնչությամբ խորհրդակցություններ են ընթանում ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների, այլ նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների միջև: Չէ՞ որ խոսքը վերաբերում է ողջ կազմակերպության ղեկավարությանը>: -
Ճշգրտող հարցին, թե իրավիճակի հանգուցալուծման երեք տարբերակներից /հայ կամ բելառուսցի թեկնածուի նշանակում կամ գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից պարտականությունների կատարման շարունակում/ որին է հակված Մոսկվան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ դա փորձագիտական ուսումնասիրության և, անշուշտ, երկրների ղեկավարության՝ դրա վրա հիմնված որոշման հարց է: