Արմինֆո.Վերջին վեց ամսում «Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն։ Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտարարել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը` Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա հավաստմամբ, այդ գործի շրջանակում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում` համալիր, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, մի քանի տասնյակի հասնող առգրավումներ։
Հավելենք, որ Հայաստանի վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը նոյեմբերի 28-ին պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» անվան մեդալով, որը Մուշեղյանին է հանձնել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի՚ գործի շրջանակում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: