Արմինֆո. Եկեղեցին երբևէ իշխանության կցորդ չի եղել: Այդ մասին հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Հանրապետական կուսակցությունը խոսում է ավանդական արժեքների մասին, սակայն եկեղեցին այն աստիճանի վարկաբեկված չի եղել, որքան ՀՀԿ-ի օրոք: Ավելին, եկեղեցին եղել է իշխանության կցորդը>:
<Պետք է նշել, որ Եկեղեցին մշտապես իր ծառայությունն է բերել ի նպաստ հայոց պետականության զորացման, ազգի պայծառ ու ապահով կյանքի։ Եկեղեցին իր ծառայությունը երբևէ չի դիտարկել քաղաքական համատեքստում, այլ պետական ու հասարակական կառույցների, ազգային հաստատությունների, ինչպես նաև կուսակցությունների հետ իր հարաբերությունների ձևավորման մեջ առաջնորդվել է ազգի ու Հայրենիքի բարօրության կերտման հրամայականով։ Ցավ է մեզ համար, որ պարբերաբար այս նյութն արծարծվում է՝ թյուր ընկալումներ ձևավորելով մեր ժողովրդի մոտ։ Ցավալի է նաև, որ այս հանգամանքը կարող է շահարկվել նաև նախընտրական քարոզարշավի օրերին>,- նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը: