Արմինֆո.Դեկտեմբերին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» իշխող կոալիցիան կստանա 65% -ից մինչև 75% ձայն (Gallup- ի տվյալներով, այս ցուցանիշը 68.7% է, խմբ.): Նման կանխատեսում է արել այսօր կայացած մամուլի ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքերով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում կստանա երկրորդ տեղը, 10% ձայնով (ըստ «Gallup» - ի`6,7%): Ինչ վերաբերում է մնացած ուժերի հնարավորություններին, ապա փորձագետը դժվարացել է կանխատեսել:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ նախընտրական քարոզարշավը չի ընթանա քաղաքական ուժերի գաղափարների և ծրագրերի շուրջ: Թեև, նրա կարծիքով, արտաքին քաղաքականությունը կլինի քաղաքական ուժերի ընտրական բանավեճի կարևորագույն խնդիրը: Նա նշել է, որ ընտրություններին հիմնականում մասնակցում են արևմտամետ քաղաքական ուժեր, սակայն, հատկանշական է, հակառուսական ուղղվածություն չունեցող: «Այնուամենայնիվ, հիմնականն այն է, որ Հայաստանում ինչ ուժ էլ գա իշխանության, դա կունենա ռուսամետ կոմնորոշում, ելնելով ներկայիս իրողություններից», - ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, Հակոբյանի կարծիքով, այն նպատակաուղղված աշխատելու Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ռադիկալ ընդդիմության վրա: «Այս համատեքստում ՀՀԿ-ի համար դժվար կլինի կատարել իր մաքսիմում ծրագիրը (ձգտում է խորհրդարանում դառնալ երկրորդ ուժը), բայց խորհրաարանում նվազագույն ներկայացուցչություն այն, այնուամենայնիվ, կարող է ապահովել, նախընտրական քարոզչության ընթացքում եթե չկոտրվի հանրային ճնշումների կամ իշխանությունների ճնշման հետևանքով», - եզրափակել է փորձագետը: