Արմինֆո. Մոսկվան կողջունի ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հանդիպման հերթական փուլը, եթե կողմերը պայմանավորվեն դրա անցկացման շուրջ: Այդ մասին նոյեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեկ է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-7-ը Միլանում ԵԱՀԿ նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպմանը:
<Դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է՝ կայացնել նման որոշումներ, անցկացնել այդպիսի հանդիպումներ: Եթե նման հանդիպում տեղի ունենա, այն կլինի կառուցողական, մենք միայն կողջունենք այն>,- աել է Զախարովան:
Միաժամանակ մեկնաբանելով <բոլորին բոլորի հետ> սկզբունքով գերիներին փոխանակելու Ադրբեջանի առաջարկը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա հիանալի նախաձեռնություն է, բայց այն պետք է քննարկել՝ հայկական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: <Մենք ողջունում ենք կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը, բայց պայմանավորվածությունները համաձայնություն են ենթադրում>,- եզրափակել է Զախարովան: