Արմինֆո. Համաներումը չպետք է դիտարկվի՝ որպես բանտերի բեռնաթափման միջոց. դա շատ ավելի բարդ և կարևոր գործընթաց է: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ Հայաստանում խնդիրներ կան՝ կապված ինչպես համաներման, այնպես էլ շատ ՔԿՀ-ների գործունեության հետ: <Առաջինը՝ բանտերում գտնվող մարդկանց հետ պետք է համապատասխան հոգեբանական աշխատանք տարվի, այդ թվում՝ նրանց ազատ արձակման նախապատրաստելու համար>,- ընդգծել է Թաթոյանը:
Անդրադառնալով ՔԿՀ խնդիրներին՝ նա ուշադրությունը սևեռել է դրանց վերանորոգման անհրաժեշտության վրա: <<Նուբարաշեն> ՔԿՀ-ում պայմաններն ընդհանրապես հեռու են որևէ ստանդարտից: Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են այդ պատժիչ հիմնարկ և ծավալուն զեկույց պատրաստել ՔԿՀ-ում խախտումների մասին: Դրանցից շատերը վերաբերում են խոհանոցին, միջանցքներին և այլն: Եվ այդ ամենը՝ չհաշված պատժախցերը>,- նշել է օմբուդսմենը:
Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է նաև ՔԿՀ-ում որակյալ կադրերի պակասը, այդ թվում՝ բուժանձնակազմի: