Արմինֆո.Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի վճիռն ըստ էության վերանայելու վերաբերյալ հայցի առնչությամբ:
Դատարանը որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկելով նոր քննության:
Գլխավոր դատախազի հայցի էությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու և նրան կալանավորելու մեջ էր կայանում:
Նշենք, որ առաջին հայցը ներկայացվել էր Գլխավոր դատախազության, երկրորդը՝ Քոչարյանի փաստաբանների կողմից: Երկրորդ նախագահի փաստաբանները, մասնավորապես, պահանջել են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու իրավունքի բոլոր երեք ասպեկտների ճանաչում: Վերաքննիչ դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել գրավի դիմաց ազատ արձակելու մասին՝ միայն մեկ ասպեկտի՝ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հիման վրա:
Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: