Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում առաջարկություն է ներկայացրել Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է «Զինապարտության մասինե ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ը: