


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և նախընտրական քարոզարշավին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տոնոյանը:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Զինված ուժերը չպետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին, ես գտնում եմ, որ Պաշտպանության նախարարի մասնակցությունը որևէ կուսակցությանն այնքան էլ ճիշտ չի լինի», - նշել է Տոնոյանը:
Նահավելել է, որ չի առաջադրվի վարկանիշային համակարգով և չի մասնակցի ընտրություններին: «Ես չեմ մասնակցելու ընտրարշավին, քանի որ ես պարտավոր եմ ապահովել, որխեսզի Զինված ուժերը դուրս լինեն քաղաքական գործընթացներից», - մեկնաբանել է Տոնոյանը:



