Արմինֆո.<Ցեղակրոն> կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել <Վարդաշեն> քրեակատարողական հիմնարկից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը Գայ Ֆոքսի դիմակներով իր շուրջ հարյուր զինակիցների հետ «Անոնիմուսների երթե էր սկսել դեպի ՀՀ նախագահի նստավայր: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կանգնեցրել էին երթը: Տեղի էին ունեցել ընդհարումներ: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին առաջարկել էր փոխել նրա խափանման միջոցը, սակայն վերջինը հրաժարվել էր` պահանջելով արդարացում: Փաշինյանը մերժել էր՝ պատճառաբանելով, որ չի կարող նախորդ իշխանությունների նման կարգադրել դատարաններին: