Արմինֆո. Միջազգային պատժամիջոցների հարցը շատ զգայուն է տարածաշրջանի համար, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող և արտաքին աշխարհ հետ սահմանափակ կապ ունեցող Հայաստանի համար:
Այդպիսով՝ Հայաստանի համար խիստ կարևոր է Իրանի հետ բարեկամական և գործընկերային կապերի պահպանումը: Այդ մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանում լսումների ընթացքում հայտարարել է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևան այցին, որտեղ նա խոսել է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների խստացման մասին:
Դիվանագետի խոսքով, Հայաստանը խոցելի է հաղորդակցության առումով, և որոշումներ կընդունվեն այնպես, որպեսզի վնաս չհասցվի երկրի շահերին, իսկ Բոլթոնի այցը լավ առիթ էր տարածաշրջանային մարտահրավերների քննարկման համար: Հայաստանը, ինչպես նշել է Նազարյանը, ձգտում է հարաբերություններ զարգացնել գործընկեր բոլոր երկրների հետ, սակայն՝ ոչ այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Սիրիայում իրավիճակը: Նա հիշեցրել է, որ մոտ ժամանակներս ուժի մեջ են մտնում ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցները, և գործընկեր բոլոր երկները պետք է համապատասխան կերպով արձագանքեն: