Արմինֆո. Նոյեմբերի 3-ին Գյումրիի <Սուրբ Նշան> եղեղեցում տեղի ունեցավ փողային երգեհոնի շնորհանդեսը: Գործիքը պատրաստված է հայտնի Ռոթինգերների տոհմի կողմից, որն ունի ավելի քան 250-ամյա պատմություն երգեհոնաշինության բնագավառում: Երգեհոնը հաջողվեց Եվրոպայից Գյումրի տեղափոխել՝ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային ընկերության և խմբի մեջ մտնող Երևանի կոնյակի գործարանի աջակցության շնորհիվ:
Երգեհոնը ձեռք է բերվել անհատ հավաքածուից: Խորհրդանշական է, որ գործիքով նվագել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երգեհոնահար Օլիվիե Մեսսիանը: Հայաստանի մշակութային մայրաքաղաքում երգեհոնի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է միջազգային մրցույթների դափնեկիր, ֆրանսաբնակ, ծննունդով Գյումրիից երգեհոնահարուհի, <Գյումրու բարեկամներ. Ֆրանսիա> միության նախագահ Նարինե Սիմոնյանին:
<Շատ երջանիկ եմ, քանի որ իրականացավ իմ վաղեմի երազանքը, որպեսզի Գյումրիում լինի երգեհոն, որով կնվագեն Հայ Առաքելական Եկեղեցում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ջանք գործադրեցին, որ միասին ականատես դառնանք մեր քաղաքում նման նշանակալի իրադարձության>,- ասել է նա: Երգեհոնի տեղադրումը, Ն. Սիմոնյանի խոսքով, նախադրյալ է Գյումրիում երգեհոնաշինարության դպրոց բացելու համար: Շնորհանդեսի ընթացքում Ն. Սիմոնյանը պարգևատրվել է Գյումրու քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով:
Երգեհոնի շնորհանդեսի կապակցությամբ <Սուրբ Նշան> եկեղեցում տեղի է ունեցել հոգևոր երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը, երգեհոնահարներ Նարինե Սիմոնյանը, Մարի Մյուլլերը, Արթուր Ադամյանը և <Ռադիո Մարիամ> երգչախումբը:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակներն արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրաստվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ աշխարհում մեծությամբ երկրորդ ալկոհոլային ընկերությանը՝ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:
video1
video2
video3