


Արմինֆո. Ըստ նախնական տվյալների, Ինդոնեզիայում վթարի ենթարկված Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Boeing 737 MAX 8 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց և ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Ինքնաթիռն իրականացնում էր JT610 չվերթը` դեպի ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք: Ըստ վերջին տվյալների, ինքնաթիռում եղել է 188 մարդ` ներառյալ յոթ հոգանոց անձնակազմը:
Lion Air ավիաընկերությունը Ինդոնեզիայի խոշոգույն բյուջետային փոխադրողն է: Կործանված ինքնաթիռը շահագործվում էր ընդամենը մի երկու ամիս: Նաև հաղորդվում է, վթարի ենթարկված ինքնաթիռում են եղել Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության շուրջ 20 աշխատակից:



