Արմինֆո.Գենադի Տավարածյանը նշանակվել Հայաստանի ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմից հաղորդել են ԱրմԻնֆո-ին, նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից՚: