


Արմինֆո.«Նախորդ առաջադրման ժամանակ ես չհասցրի ասել այն ամենը, ինչը կցանկանայի ասել՚, - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց: Չեմ բացառում, որ նաեւ տնտեսական ներկա իրավիճակի եւ զարգացման ռազմավարությանն անդրադառնալու, նաեւ այլ քաղաքական նկատառումներով առաջադրվեմ վարչապետի թեկնածու», - ասել է նա:
Փաշինյանը հիշեցրել է, որ առաջադրումների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, իսկ ԱԺ նիստը կայանալու է նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ նա միակ թեկնածուն էր, սակայն չի ընտրվել: Եթե երկրորդ անգամ նույնպես չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը պետք է արձակվի, և պետք է նշանակվեն արտահերթ խորհդրարանական ընտրություններ:



