Արմինֆո. Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ առանցքային պետություն, լիովին աջակցում է կազմակերպությանն այնպիսի ուժեղ գործընկերոջ անդամակցությանը, ինչպես Ադրբեջանը, որն ապացուցել է իր հուսալիությունը:
Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին Բաքվի VI Միջազգային հումանիտար ֆորումի շրջանակներում անցկացվող <Ապատեղեկատվության քաղաքականություն. սպառնալիք կայունությանը ժամանակակից աշխարհում> թեմայով աշխատանքային նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը:
Նր խոսքով, Ադրբեջանն այն երկիրն է, որն ավելի ու ավելի է ազդում տարածաշրջանում կայունության և իրադարձությունների խաղաղ ընթացքի վրա:
Մյուս կողմից, Սավելևը նշել է, որ ՀԱՊԿ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, անշուշտ, դրական ազդեցություն կունենար բանակցային գործընթացի վրա:
Ադրադառնալով Հայաստանի բացասական դիրքորոշմանը ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի առնչությամբ՝ պատգամավորը նշել է, որ Մոսկվան համառորեն ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության քաղաքականություն կիրկանացնի, եթե Բաքուն կազմակերպությանն անդամակցելու ցանկություն հայտնի:
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ կանոնադրական չափանիշներին, հետևաբար՝ այդ մասին խոսք լինել չի կարող: Միաժամանակ նա հիշեցրել էր, որ այդ կազմակերպություններում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: