Արմինֆո. ՀՀ վարչապետի պետական վերահսկողական ծառայությունը երկրի բյուջեին կվերադարձնի մեկ միլիոն դոլարին համարժեք գումար: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Մեր աշխատանքի արդյունքները արդեն շոշափելի են: Տարվա այս վերջին ամիսներին բյուջեին կվերադարձնենք ևս մի քանի միլիոն», - ասել է նա:
Ըստ նրա, այս գումարի մի մասը կվերականգնվի «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» ընկերության հաշվին, մյուս մասը` «Լուսանշան» ՊՈԱԿ-ի հաշվին: Գումարի վերականգնման մասին տեղեկատվություն վարչապետին կներկայացվի երկուշաբթի օրը: Եվս 1.5 մլն.դոլար կվերականգնվի ԲԷՎ-ի հաշվին, հետևյալ սխեմայով`պետությունը պետք է վճարեր նույն գումարը մրցույթի աշխատանքի դիմաց, բայց չի վճարի:
Պետական վերահսկողությունը ակնկալում է միջոցներ ստանալ նաև Հայաստանի պետական բուհերում անցկացված ստուգումների հիման վրա: Հայաստանի ագրարային համալսարանի նախկին ռեկտորներից մեկը համաձայնել է փոխհատուցել պետությանը 350 միլիոն դրամի վնասը: Ստուգումները ավարտվում են Երևանի պետական համալսարանում, որտեղ արձանագրվել են լուրջ խախտումներ, կան քրեական պատասխանատվության տարրեր: Նա նաև չի ճշգրտել նաև ԵՊՀ ռեկտորի կամ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ներգրավվածությունը բացահայտված չարաշահումներին: «Գումարը դեռ չի ճշգրտվել, բայց այն երկու անգամ մեծ կլինի, քան Ագրարային համալսարանում բացահայտված գումարը», - ասել է նա, ընդգծելով, որ այլ բուհերում էլ ստուգումներ են սպասվում, բայց չի նմշել, թե որտեղ:
Վարչապետի հանձնարարությամբ Վերահսկողական ծառայությունն ստուգում է նաև ջրօգտագործող հասարակությունները, որոնք տնտեսությունն ապահովում են ոռոգման ջրով: Ցուցակում առաջինը Արտաշատի ջրօգտագործողների ընկերությունն է: Ստուգվում է նաև ՔԿՀ- ի գործունեությունը: Սանասարյանն անդրադարձել է նաև Հայաստանի համայնքներում ստուգումների անցկացմանը: Նրա խոսքերով, Ազատամուտում և Անիում հայտնաբերվել են գնումների չարաշահումներ, կան նաև անարդյունավետ և անհիմն ծախսեր: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ առաջիկա երեք ամիսներին Հայաստանի պետական բյուջեում կվերականգնվի մոտ 1,5 մլրդ դրամ: