


Արմինֆո. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հոկտեմբերի 24-ին խորհրդարանի նիստում այդ մասին հաղորդել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, ՀՀ սահմանադրության 149 հոդվածի երկրորդ մասի և «ԱԺ կանոնակարգի մասին՚ օրենքի 140 հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն, եթե հրաժարականի դիմումի հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում պատգամավորը գրավոր հայտարարությամբ հետ չի վերցնում իր դիմումը, ապա կազմվում է արձանագրություն նրա լիազորությունների դադարեցման մասին, որն ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Հրաժարականն ընդունված է համարվում արձանագրության հրապարակման պահից:



