Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք` «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի լավագույն անդամ» անվանակարգերում:
Ինչպես տեղեկացրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայություն մամուլի ծառայությունը, պետական պարտատոմսերի շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագույնն է ճանաչվում արդեն 6-րդ անգամ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև 2007թ.-ից հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 9-րդ տարին անընդմեջ: Մյուս պատվավոր անվանակարգը` «Բորսայի լավագույն անդամ 2017թ.» գեր-անվանակարգն է, որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել հինգերորդ անգամ: Այս կոչումը շնորհվում է այն ընկերությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում Բորսայի տարբեր հարթակներում և ակտիվ թողարկող է: Շուկայի լավագույն դիլերն ընտրվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ հանդիսացող Հայաստանի դիլեր-բանկերի և ներդրումային կազմակերպությունների ընդհանուր քվեարկության արդյունքում:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հուլիսի 1-ի արդյունքների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պետական պարտատոմսերում կատարած ներդրումների գծով գտնվում է առաջատարների շարքում, ապահովելով տարեկան 25.5 մլրդ դրամի (52.9 մլն դոլար) ծավալ, տարեկան աճը`29.2%: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր սեփական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների 11.7 մլրդ դրամ (24.3 մլն դոլար) ծավալով գտնվում է առաջատարների հնգյակում, տարեկան աճը`3.1 անգամ:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի առաջատարն է թողարկած կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի քանակով: Դրանց մի մասն արդեն մարվել է, բայց 2018 թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ ֆոնդային բորսայում ցուցակված է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի 8 տրանշերը, այդ թվում`6 դոլարային և 2 դրամային: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բորսայում շրջանառվող 6 դոլարային պարտատոմսերի թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է 23 մլն դոլար, իսկ 2 դրամային պարտատոմսերի ծավալը`2 մլրդ դրամ: Այդ թողարկումների մարումները նախատեսված են 2019-2022 թվականներին, ընդ որում, 2019 թվականին լրանում է 2 դոլարային տրանշերի շրջանառության ժամկետները (հունիսին և հոկտեմբերին), ինչպես նաև մեկ դրամային թողարկման ժամկետը (դեկտեմբերին):
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն գործում է 2005 թ. նոյեմբերից: 2018 թվականի հուլիսի 1-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են`Ֆլեշ ընկերությունը, 72,73% մասնաբաժնով, Բարսեղ Բեգլարյանը («Ֆլեշ»-ի ղեկավարը) 18,33%, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM անդամ) - 8,58%: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մասնաճյուղային ցանցով գտնվում է առաջատարների եռյակում, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունենալով 61 մասնաճյուղ, որից 30-ը գտնվում է Երևանում, 29-ը` Հայաստանի մարզերում և 2-ը`ԼՂՀ-ում: