Արմինֆո. Հոկտեմբերի 23-ի երեկոյան լրանում է վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը, և հոկտեմբերի 24-ին, անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու առաջադրվում է, թե ոչ, Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ գումարի: Այդ մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի թեկնածության առնչությամբ քվեարկությանը: Ոմանք գտնում են, որ թեկնածություն պետք է առաջադրվի, բայց չընտրվի, մյուսները հակված են, որ թեկնածու ընդհանրապես չպետք է առաջադրվի>,- նշել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ դիրքորոշմանը՝ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ իր քայլերում կուսակցությունը ղեկավարվելու է ինքնուրույն՝ անկախ կառավարության դիրքորոշումից:
<Անակնկալներ՝ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուին առաջադրելու տեսքով, չեն լինի: Ինչպես մեկնաբանել Սահմանադրությունը, թող որոշի կառավարությունը: Ես ունեմ իմ դիրքորոշումը և ավելի ուշ կնչեցնեմ այն, իսկ կառավարությունը թող ընտրի, թե որ տարբերակն է պակաս խոցելի>,- ընդգծել է Արփինե Հովհաննիսյանը: