Արմինֆո.Միացյալ Նահանգները հասկանում է, որ Հայաստանն օրհնյալ է իր ժողովրդով, բայց ունի դժվար հարևաններ: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարիվ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենտը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի առաջիկայում Հայաստան կատարվելիք այցին:
«Բոլտոնը կայցելի նաև Մոսկվա և տարածաշրջանի մյուս երկրներ: Մենք հասկանում ենք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային առևտրի տեսակետից: Բայց մեզ ավելի շատ շարունակում է անհանգստացնել ռազմական և կառավարական տարրերն Իրանում, որոնք նպաստում են տարածաշրջանային ապակայունացմանը», - ասել է Քենտը:
«Կան օրինական առևտրին առնչվող հարցեր, սակայն, մյուս կողմից, կան խնդիրներ, կապված այն հանգամանքի հետ, թե ինչպես են հեղափոխության պահապաններն աջակցում ահաբեկչությանը: ԱՄՆ այլ երկրների հետ մի քանի տարի առաջ բանակցում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ, բայց դա չօգնեց, որպեսզի Իրանը դադարեցնի իր ապակայունացնող դերն ու դիրքորոշումը, աջակցելով Ասադի, Հըզբոլլահ և Համաս ռեժիմներին: Բոլտոնի այցի ընթացքում, ենթադրում եմ, որ կարող է տեղի ունենալ բաց և ազնիվ քննարկում, ինչպես երկկողմ հարաբերություններում դրական հեռանկարների հնարավորությունների մասին, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ», - ասել է Քենտը: