Արմինֆո.Բարսելոնայում 85 տարեկանում մահացել է իսպանացի օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն, հաղորդում է El Pais թերթը` վկայակոչելով բժիշկներին: Երգչուհին սեպտեմբերի կեսերին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և կնքել է իր մահկանացուն:
Աղբյուրի համաձայն, հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի և Արցախի մեծ բարեկամն էր: Նա մի քանի անգամ այցելել է Արցախ, ինչի հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցասկում՚: Մոնսերատ Կաբալյեն համարվել է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։ 1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան էր 1994 թվականից: 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: