Արմինֆո.Փարիզի հաշմանդամների տանն ընթանում է Շառլ Ազնավուրին հրաժեշտի և նրա հիշատակին ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շառլ Ազնավուրն առաջին երաժիշտն է, ում Ֆրանսիան հրաժեշտ է տալիս այդպիսի հանդիսավորությամբ:
Արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի և մշակույթի ականավոր գործիչներ:
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` հոկտեմբերի 6-ին, սուգ է հայտարարվել Հայաստանում և Արցախում, բոլոր եկեղեցիներում կմատուցվեն պատարագներ: